«Մայիսը պետք է կրկին լինի հաղթանակների ամիս». Նաիրա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ տարի առաջ Բագրատ Սրբազանն իր մի խումբ
համախոհներով սկսեց երթ դեպի Երևան՝ սրտում ունենալով մեծ հավատ, որ հայրենիքը պատած չարիքը պետք է հաղթել:
Ընդամենը 5 օրում շարժումն այնպիսի թափ հավաքեց, որ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակն ուղղակի լեփ-լեցուն էր:
Միավորվեցին բոլորը, բացարձակապես բոլորը, ովքեր հասկանում էին, որ նպատակը մեկն է` Հայաստանի փրկությունը:
Չարիքն, իհարկե, դիմեց բոլոր արգելված մեթոդներին:
Բարին, իհարկե, չկոտրվեց:
Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, թե ժողովուրդը հիասթափված է, մարդիկ համակերպվել են, 2026-ի ընտրություններին
ընդառաջ ոչինչ էլ փոխել չի լինի և այլն:
Ես հեռու եմ վարդագույն ակնոցներով իրականությանը նայելուց, և իհարկե կարծում եմ, որ հրապարակում մեկ տարի առաջ կային նաև նեղ անձնական կամ խմբակային շահեր հետապնդողներ ևս: Նրանք եղել են ու կլինեն բոլոր ժամանակներում:
Բայց ես հավատում եմ: Հավատում եմ, որ ամեն բան փոխելն, իհարկե, հնարավոր է: Եվ այո, ինչպես ասաց Սերժ Սարգսյանը, «ոչինչ առանց պայքարի չի տրվում»:
Ես հավատում եմ, որ ինչպես ասում է Բագրատ Սրբազանը «խաղի 89 րոպեն անցել ենք, մնացել է 1 րոպեն»:
Ես հավատում եմ, որ մենք հաջողելու ենք:
Մայիսը պետք է կրկին լինի հաղթանակների ամիս:
Բարի մայիս բոլորիս»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...