Հnւթիները գործում են Իրանի հովանավորությամբ. Թեհրանին հստակ ազդանշան ենք ուղարկելու, որ մենք դա չենք հանդուրժի. Նեթանյահու
Իսրայելը կարծում է, որ Իրանն է կանգնած Եմենի հութի ապստամբների՝ «Անսար Ալլահ» շարժման գործողությունների հետևում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Մեկնաբանելով երեկ հութիների կողմից Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի գնդակոծությունը՝ նա խոստացել է հզոր պատասխան տալ և վստահեցրել է, որ իր երկիրը «հստակ ազդանշան» կուղարկի Թեհրանին։
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Նեթանյահուն հայտարարել է այցով Երուսաղեմ ժամանած Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը։ Իսրայելի կառավարության ղեկավարի հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը։
«Ինչ վերաբերում է առևտրային ուղիներին (նկատի ունի նավարկությունը Կարմիր ծովով-Խմբ.), ապա ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Իսրայելը, վտանգված է հութիների կողմից։ Այսօր նրանք ստոր հարձակում են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի մոտ։ Մենք դա չենք հանդուրժի և շատ կոշտ հակաքայլեր կձեռնարկենք։ Մենք միշտ կհիշենք, որ նրանք գործում են իրենց հովանավորի՝ Իրանի հրահանգով և աջակցությամբ։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ ապահովելու մեր անվտանգությունը, արդյունավետ արձագանքելու և Իրանին հստակ ազդանշան ուղարկելու համար, որ մենք դա չենք հանդուրժի»,- ասել է Նեթանյահուն։
Մայիսի 4-ի առավոտյան Իսրայելի բանակը Եմենի տարածքից հրթիռակոծություն է արձանագրել, որի հետևանքով օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել կենտրոնական Իսրայելի բազմաթիվ շրջաններում, ներառյալ Թել Ավիվը:
Դրանից հետո հրթիռի բեկորներն ընկել են «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի մոտ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...