Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞
Քաղաքականություն

Որքա՞ն գեղամնազարյաններ կան ընդդիմության շարքերում

Հայ հանրությունը զայրացած է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին, ներկայումս անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը չի բացառել, որ ընդհուպ կարող է միանալ «Քաղաքացիական պայմանագրին»՝ հրաժարվելով մասնակցել Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությանը։ Հիշեցնենք, օրեր առաջ հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը դիմել էին ԱԺ պատգամավորներին Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց սկսելու կապակցությամբ։

Ընդդիմությունն առայժմ զերծ է մնում հստակ կարծիք հայտնելուց, հասկանալով, որ այս պահին չունեն բավարար ռեսուրսներ Փաշինյանին իշխանազրկելու։

Գեղամ Նազարյանը, որ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր է, բավականին կոշտ շեշտադրումներով էր խոսում Նիկոլ Փաշինյանի հասցեին, ընդհուպ ամբիոնից անձնական վիրավորանքներ հասցնելով նրան և իր կնոջը։ Ժամանակին աշխատելով Փաշինյանի թերթում, Գեղամ Նազարյանը հրաշալի գիտի, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ինչի է ընդունակ, և այդ մասին պարբերաբար հայտնում էր իր ելույթներում։ Ընդդիմությունն էլ ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով, Գեղամ Նազարյանին տարավ խորհրդարան։

Կարճ ժամանակ անց բացահայտվեց, որ Նազարյանն ամենևին էլ մտադիր չէ պայքարել փաշինյանական իշխանության դեմ, դուրս եկավ «Հայաստան» դաշինքից, և այսօր գրեթե շարժվում է «Քաղպայմանագրի» ուղեծրով։ «ՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու»,- ասել է Գեղամ Նազարյանը։ Վերջինս դարձել է նաև իշխանական լրատվամիջոցների, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպասելի հյուրը, որին հրավիրում և խոսեցնում են ընդդիմության դեմ։ Ի դեպ, հայտնի չէ, թե որքան գեղամնազարյաններ կան այսօրվա ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններում, ուրիշ ովքեր են գործարքի գնացել ՔՊ-ի հետ՝ հանուն մի կտոր հացի։

Լիլիթ Մարտիրոսյան