Նիկոլ Փաշինյանը սկսել է Գյումրու իշխանության զավթումը
Գյումրիում վերջին օրերին կատարվող իրադարձություններն այլևս որևէ կասկած չեն թողել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» անցել է Գյումրիում իշխանության զավթման գործընթացին, ընդ որում, դրա համար օգտագործելով բոլոր անբարոյական մեթոդները։ Հիշեցնենք, Գյումրու ավագանու 33 հոգանոց կազմում քաղաքացիական պայմանագիրն ունի 14 մանդատ, մնացած 19-ը բաժին է հասել ընդդիմադիր 4 խմբակցություններին, որոնք առանց միավորվելու քաղաքապետ էին ընտրել Վարդան Ղուկասյանին։ Եվ, այժմ, «Քաղպայմանագիրը» չի կարողանում հանդարտվել, համակերպվել ստեղծված իրադրության հետ, և ամեն ինչ անելու է, որպեսզի Գյումրիում իշխանազրկի Վարդան Ղուկասյանին։
Ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանին մի քանի օր է՝ չեն կարողանում գտնել։ Կարծում են, ՔՊ մատը խառն է այս հարցում։ Պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գնահատմամբ, «ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը»։ Բանն այն է, որ օրեր առաջ Կարեն Բադալյանն ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, նախօրեին էլ փոշմանել և էլեկտրոնային տարբերակով հրաժարվել է իր նախնական որոշումից։ Ավելին, նա տեղեկացրել է, որ լքելու է ավագանու խմբակցությունը և անկախ անդամ է ցանկանում դառնալ։
Երեկ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը, հաջորդ անդամին, Նարեկ Միրզոյանին է փոխանցել Բադալյանի մանդատը, իսկ Բադալյանն էլ դատական հայց է ներկայացնելու՝ հայտարարելով, թե ապօրինություն է տեղի ունեցել, իր դիմումները հաշվի չեն առնվել։ Իհարկե, մեկ մանդատը բավական քիչ է «Քաղպայմանագրի» համար։ Առնվազն ևս 2 հոգի անհրաժեշտ են, որպեսզի ՔՊ-ն կարողանա ձայների նվազագույն մեծամասնությամբ իրականացնել իշխանության զավթում, և մեր տեղեկություններով, այս անգամ էլ թիրախում Վարդան Ղուկասյանի 2 թիմակիցներ են լինելու, որոնց դեմ քրեական վարույթներ հարուցելով փորձելու են պոկել Գյումրու գործող քաղաքապետի թիմից և Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրու քաղաքապետ։
Աննա Բարսեղյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...