Apple-ն առաջիկա տարիներին iPhone-ի արտադրությունն ամբողջությամբ կտեղափոխի Հնդկաստան
մերիկյան Apple ընկերությունը մոտակա տարիներին iPhone սմարթֆոնի արտադրությունն ամբողջությամբ կտեղափոխի Հնդկաստան։ Այս մասին հայտարարել է հարավասիական հանրապետության կապի նախարար Ջյոտիրադիտյա Սինդիան՝ ելույթ ունենալով Նյու Դելիում կայացած համաժողովում։
«Apple-ը որոշել է առաջիկա տարիներին իր բոլոր բջջային հեռախոսներն արտադրել Հնդկաստանում: Երբ ներդրումներ եք կատարում Հնդկաստանում, դուք ընտրում եք մատչելիությունը, հուսալիությունը և ինքնատիպությունը», - մեջբերում է Press Trust of India-ն Սինդիայի խոսքերը:
Սինդիան ընդգծել է, որ iPhone-ի արտադրության ամբողջ գիծը Հնդկաստան տեղափոխելը «խելացի տնտեսական որոշում է հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող յուրաքանչյուր արտադրողի համար»:
Հեռահաղորդակցության պետնախարար Չանդրա Սեխար Պեմմասանին ասել է, որ Հնդկաստանը խոշոր ներկրողից վերածվել է բջջային հեռախոսների առաջատար արտադրողի և արտահանողի: «2014 թվականին Հնդկաստանն արտադրել է ընդամենը 6 միլիոն բջջային հեռախոս, ներմուծել՝ 210 միլիոն, այսօր մենք տարեկան արտադրում ենք 330 միլիոն բջջային հեռախոս, արտահանում՝ 50 միլիոն»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի ֆոնին Apple-ը ձգտում է iPhone-ի արտադրական բազան Չինաստանից տեղափոխել Հնդկաստան: Մարտին ընկերությունը Հնդկաստանից ԱՄՆ է առաքել 600 տոննա iPhone՝ 2 մլրդ դոլար արժողությամբ, ինչը ամսական ռեկորդային ցուցանիշ է։ Մինչև 2026 թվականի վերջ Apple-ը նախատեսում է ԱՄՆ-ում վաճառվող սմարթֆոնների մեծ մասն արտադրել հնդկական գործարաններում։
Ներկայում Հնդկաստանին բաժին է ընկնում iPhone-ի համաշխարհային արտադրության մոտ 18%-ը: Չինաստանի մասնաբաժինը դրանց արտադրության մեջ կազմում է ավելի քան 75%:




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին
Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և ա...