Ադրբեջանն ահաբեկում է, իշխանությունը՝ ծաղրում
Մինչ Ադրբեջանը շարունակում է անդադար կրակոցներ արձակել Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ համայնքների ուղղությամբ, Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են ծաղրել սեփական ժողովրդին։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմը երեկ հայտարարել է, թե Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ, Բաքուն էլ Երևանին է ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։ «Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքների մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,- հայտնել են՝ «վարչապետի աշխատակազմից միաժամանակ չեն հստակեցրել, արդյոք ադրբեջանական կողմն իր իսկ խախտումների մասին է տեղեկություններ տրամադրել», թե՞ հայկական կողմի ենթադրյալ խախտումների, ինչի մեջ մեղադրում են Երևանին։ Մինչ «վարչապետի աշխատակազմը» այս հայտարարությունն էր անում, կրկին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով խախտել է հրադադարի ռեժիմը։
Անվտանգային հարցերով փորձագետ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, Ադրբեջանը մի ամիս է սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ գիշերային ժամերին որոշակի պարբերականությամբ կրակահերթեր արձակելով և հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով։ Իսկ գործող իշխանությունները փորձում են ոչ թե լուծել Խոզնավարի և Խնածախի բնակիչների հարցերը, այլ, ընդհակառակը, ծաղրում են այդ բնակիչներին։
Օրեր առաջ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այցելել են Խոզնավար ու Խնածախ, լուսանկարներ հրապարակել, հայտարարել, թե իբր սյունեցիների կողքին են։ Բայց որևէ հանդիպում բնակիչների հետ չեն ունեցել, միայն մի քանի կողմնակիցների հետ քեֆ են արել, ասում են, անգամ ոչխար են մորթել և վերադարձել են Երևան։ Նրանց խնդիրը տպավորություն ստեղծելն էր, թե Խնածախում և Խոզնավարում խնդիրներ չկան, մինչդեռ իրականում թշնամին այնպիսի պայմաններ է ստեղծում, որ առնվազն այդ գյուղերի բնակիչները լքեն իրենց բնակավայրերը։
Սյուզաննա Մակարյան




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան