Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությանը։ Պաշտոնյան կողմերին լարվածության թուլացման կոչ է արել, բայց ընդգծել է, որ երկու միջուկային տերությունների միջև սրացումն «իրենց գործը չէ»: Այդ մասին հայտնում է The Guardian-ին։
«Մենք կարող ենք փորձել խրախուսել նրանց, որպեսզի մի փոքր թուլացնեն լարվածությունը: Բայց մենք չենք պատրաստվում ներգրավվել պատերազմի թեժ պահին, ինչը, ըստ էության, մեր գործը չէ», - ասել է փոխնախագահը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:
Վենսը հավելել է, որ քանի որ Վաշինգտոնը չի կարող ստիպել կողմերից ոչ մեկին վայր դնել զենքերը, Միացյալ Նահանգները «կշարունակի դրան ձգտել դիվանագիտական ուղիներով»:
«Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ դա չի վերածվի ավելի լայն տարածաշրջանային պատերազմի կամ, Աստված մի արասցե, միջուկային հակամարտության»,- ասել է Վենսը։
Ավելին, Վենսը հավելել է, որ Վաշինգտոնը նման սցենար չի սպասում, և «մենք չենք կարծում, որ դա տեղի կունենա հենց հիմա»։
Հիշեցնենք, որ ապրիլի երկրորդ կեսին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի տարածքում զինյալները հարձակվել էին զբոսաշրջիկների խմբի վրա։ Հնդկաստանը ահաբեկչության կազմակերպման համար մեղադրել էր Պակիստանին։ Դրանից հետո երկու երկրների միջև հակամարտությունը սրվել է։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը և Պակիստանը փոխանակվել են հրթիռային հարվածներով, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ են եղել։
CNN-ի տվյալներով՝ այդ ժամանակ Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի է ունեցել լայնածավալ օդային մարտ, որը համարվում է ժամանակակից պատմության ամենախոշոր և ամենաերկարատև մարտերից մեկը՝ շուրջ 125 ռազմական ինքնաթիռ օդում է եղել։
Հետագայում՝ մայիսի 8-ի գիշերը, հաղորդվել է, որ Հնդկաստանում պայթյուններ են որոտացել օդանավակայանի մերձակայքում՝ Պակիստանի կողմից իրականացված հրթիռային հարվածի հետևանքով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...