Այն, ինչ որ մենք տեսնում ենք, դրա հետ կապված տագնապն է և խուճապի դրսևորումները. Ավետիք Չալաբյան
Ես կարծում եմ, որ մոտենում է այն օրը, երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ և պատասխան է տալու իր գործած բոլոր հանցանքների համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով 2 օր առաջ ԱԺ–ում վարչապետի պահվածքին, երբ նա սպառնաց ընդդիմադիրներին ԱԱԾ պադվալները լցնել։
«Այդ հանցանքները բազմաթիվ են։ Դրանցից ոմանց հետ կապված մենք ինքներս հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին, սակայն այս ավտորիտար վարչակարգի պայմաններում այդ հաղորդումները ընթացք չեն ստացել։ Բայց համոզված եմ, որ մոտ է այն օրը, երբ որ Փաշինյանը կկանգնի մեղադրյալի կնստի մեղադրյալի աթոռին, կկանգնի դատարանի առաջ և պատասխան կտա իր արածի համար։
Այն, ինչ որ մենք տեսնում ենք, դրա հետ կապված, այսպես ասած, տագնապն է և տագնապի դրսևորումներն են։ Այդ տագնապի դրսևորումները ուժգնանալու են, ամեն անգամ, որ իրեն տեսնեք Ազգային ժողովի ամբիոնին կամ այլ տեղերում, տեսնելու եք ավելի և ավելի հիստերիկ, անհեթեթ դրսևորումներ։
Մի զարմացեք, դա ուղղակի խուճապի դրսևորումներ են»,–ասաց նա։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան