Ինչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը
Մինչ խորհրդարանական ընդդիմությունը և հասարակական մի շարք գործիչներ փորձում են իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, գործող իշխանություններն էլ որոշել են ծաղրել ընդհանրապես իմպիչմենտի` սահմանադրորեն ամրագրված ինստիտուտը։
«Քաղաքացիական պայմանագրից» խայտառակ կերպով հեռացված, բայց և հանրային գիտակցության մեջ դեռևս նիկոլականի համբավ վայելող Հովիկ Աղազարյանը՝ իր ՄԱՍԿ կուսակցությամբ, նախօրեին հայտարարել է, թե իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնում՝ խոստանալով վարչապետի իրենց թեկնածուի անունը տալ մինչև մայիսի 20-ը։ Կուսակցությունը, ըստ տարածված տեղեկությունների, դեռևս վարչապետի թեկնածու չունի, որևէ մեկին էլ առայժմ չեն քննարկել։
Մեր տեղեկություններով, ՄԱՍԿ կուսակցությունը, որտեղ հիմնական որոշող անձինք Հովիկ Աղազարյանն ու նախկին քպական Հակոբ Ասլանյանն են, իրենք էլ չգիտեն, թե ինչ են, ի վերջո ուզում, իսկ այս հայտարարությունն արել են ոչ թե ինքնագլուխ, այլ հենց գործող իշխանությունների հրահանգով։ Ավելին, չի բացառվում, որ գործող իշխանությունները որևէ օդիոզ կերպարի՝ ծաղրածուի հակումներով, առաջադրեն Աղազարյանի կուսակցությունով, ապա և իրենց քարոզչական մեքենայով այնպիսի հեգնախառն աղմուկ բարձրացնեն, որ դրանով վերջնականապես վարկաբեկեն իմպիչմենտի կարևորագույն գործընթացը։
Իհարկե, ընդդիմության կողմից իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնությունը լուրջ մտահոգություն է առաջացրել գործող իշխանությունների շարքերում, իսկ դրա դեմն առնելու լավագույն մեթոդը, ըստ Փաշինյանի, ոչ թե բուռն հակազդելն է, այլ ծաղրելը, վարկաբեկելը, փչացնելը։
Գայանե Ավոյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...