Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտել
Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտել, եթե չստանա տիտղոսի համար մենամարտի հնարավորություն։
«Ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար կամ թոփ 5-ում գտնվող մրցակցի հետ։ Բայց ես հասկանում եմ UFC-ի դիրքորոշումը։ Առայժմ առաջարկներ չկան, կսպասեմ։
«Բելալ Մուհամմադի մենամարտից հետո պարզ կդառնա հետագա զարգացումները։ Իսլամը կորոշի՝ մնա՞լ թեթև քաշային կարգում, թե՞ ոչ։ Նրա որոշումից հետո կհստակեցվի, թե երբ կմենամարտեմ։ Կցանկանայի մենամարտել Չարլզ Օլիվեյրայի, Ջասթին Գեյջիի, Իլիա Տոպուրիայի կամ Իսլամ Մախաչևի հետ։ Ես արժանի եմ նրանց հետ մենամարտելու»,-ասել է Ծառուկյանն իր YouTube-յան ալիքում։
Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2024 թվականի ապրիլին՝ UFC 300 մրցաշարում, Չարլզ Օլիվեյրայի դեմ։ Այդ մենամարտը, որը տևել է ամբողջ ժամանակը, Ծառուկյանը հաղթել է միաձայն որոշմամբ։ Նրա ակտիվում կա 22 հաղթանակ և 3 պարտություն։
Իսլամ Մախաչևը վերջին անգամ մենամարտել է 2025 թվականի հունվարին՝ UFC 311 մրցաշարում, առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթելով Ռենատո Մոյկանոյին։ Նրա ակտիվում կա 27 հաղթանակ և 1 պարտություն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»