Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց
Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է շարունակել հույսը դնել Բեռլինի աջակցության վրա։ Ուկրաինայի պաշտպանական ուժերի ամրապնդումը եվրոպացի դաշնակիցների և Ռամշտայնի ձևաչափի համար գլխավոր առաջնահերթություն է։
Այս մասին Մերցը հայտարարել է «կամավորների կոալիցիայի»՝ «Միացյալ Եվրոպան Ուկրաինայում» ձևաչափով հնգակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Կիևում մայիսի 10-ին։ Մերցը վստահեցրել է, որ Գերմանիան ոչ միայն ֆինանսապես կաջակցի Ուկրաինային, այլև ակտիվորեն կնպաստի խաղաղության գործընթացին։
«Կարող եք հույս դնել ինձ վրա, մեզ վրա, Եվրոպայի, Գերմանիայի վրա։ Գերմանիան կշարունակի ֆինանսապես աջակցել ձեզ։ Մենք ցանկանում ենք շարունակել օգնել Ուկրաինային բանակցային գործընթացներում՝ հրադադարի, խաղաղության հասնելու համար. սրանք իրականում նույն մեդալի երկու կողմերն են», - նշել է Գերմանիայի կանցլերը։
Կանցլերը նաև խոստացել է, որ Գերմանիան՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ համատեղ, կաշխատի ապահովել, որ Վաշինգտոնը հնարավորինս ներգրավված մնա Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ բերելու փորձերում։ Նա ընդգծեց, որ սա պահանջում է ոչ միայն դաշնակիցների քաղաքական կամք, այլև կոնկրետ գործողություններ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...