2–ամյա փոքրիկ Տիգրանի ծնողներին զանգել են, երեխու լաց են միացրել․ ի՞նչ է հայտնի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փոքրիկ Տիգրանին մեկ շաբաթից ավելի է չեն կարողանում գտնել, նրա անհետանալու հետ կապված տարբեր վարկածներ են քննարկվում։
2–ամյա փոքրիկը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ երեխան տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է: Ծնողները կասկածներ ունեն, որ երեխան, հնարավոր է, անզգուշաբար գետն ընկած լինի։
MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխային գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մեծաթիվ ուժեր են ներգրավված՝ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
Նշենք, որ 2-ամյա Տիգրանի պապը լրագրողին պատմել է, որ 2 անգամ զանգել են իր որդուն, երեխայի ձայն միացրել ու անջատել: Պապը չի հավատում, որ երեխան գետն է ընկել: Նրան, ըստ պապիկի, գողացել են:
«Ոստիկանությունն անմիջապես ստուգել է ահազանգը, ահազանգողի ինքնությունը ստուգվել է, երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»,– MediaHub-ին փոխանցեցին ՆԳՆ–ից։
Սա առաջին դեպքը չի, որ փորձում են ահաբեկել փոքրիկ Տիգրանի ծնողներին, ՆԳՆ–ից այս մասով MediaHub-ին հայտնեցին․ «Ծնողների, ընտանիքի անդամների հետ փրկարարները և ոստիկանները կապի մեջ են, ցանկացած իրենց կողմից հարցադրում կամ վարկած օպերատիվորեն ստուգվում և արձագանք ստանում է»։
MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այս առեղծվածային դեպքը․․․
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ...
ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան