Մինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել Թրամփին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է գրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Ինչպես նշում է 1tv.ge-ն, նամակում նա նշում է, որ մի քանի շաբաթ առաջ Թրամփին և Վենսին գրել էր վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին, սակայն մինչ այժմ նամակին ոչ մի արձագանք և հրապարակային հայտարարություններ չեն հետևել։
«Այս լռությունը զարմացնում է վրաց ժողովրդին և Վրաստանի կառավարությանը մի քանի պատճառով.
Նախ՝ Վրաստանը երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի ամենավստահելի գործընկերը մեր բարդ տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ Վրաստանն աջակցում էր ԱՄՆ-ին ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում, որտեղ մեկ շնչին ընկնող վրացական զորքերի թիվն ամենամեծն էր...
Հատկապես կարևոր է այն, որ եթե նայենք մեր կառավարության և ձեր վարչակազմի հրապարակային հռետորաբանությանը, ապա ապշեցուցիչ է մեր տեսակետների արժեքների և գաղափարախոսության լիակատար համընկնումը։ Մենք մի քանի տարի բացահայտ խոսում էինք «խորքային պետության»-ի, USAID-ի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և այլ համապատասխան կառույցների հանցավոր գործունեության մասին, նախքան ձեր կողմից նույնատիպ հայտարարություններ անելը։
Մենք բոլորովին միանման կարծիքներ ունենք ուկրաինական պատերազմի, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության և շատ այլ հարցերի վերաբերյալ։
Նման արժեքավոր և գաղափարական մերձեցման ֆոնին վրաց ժողովուրդն ի սկզբանե ակնկալում էր, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որի նկատմամբ ձեր վարչակազմը հատուկ հետաքրքրություն կցուցաբերի։ Դուք նման հետաքրքրություն ցուցաբերեցիք Ռումինիայի և Գերմանիայի նկատմամբ, որտեղ եվրոպական բյուրոկրատիայի աջակցությամբ ոչ ժողովրդավարական գործողություններ էին իրականացվում։ Սակայն, ի զարմանս վրաց ժողովրդի և մեզ, դուք մինչ օրս նման ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ»,- ասված է նամակում։
Այնուամենայնիվ Կոբախիձեն հույս է հայտնել, որ վրացական կողմը դեռ լավատես է և հուսով է, որ Թրամփի վարչակազմի ընդդիմանալը «խորքային պետությանը» անկեղծ է և կավարտվի դրա պարտությամբ։
«Վրաստանի կառավարությունը համբերատար սպասում է այս պահին, որը պետք է հիմք հանդիսանա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման համար», - ասված է բաց նամակում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...