Ո՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը
Ընդդիմադիր ակտիվիստին տասնյակ անձանց հետ դաժանաբար ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ Armlur-ի, այսօր վաղ առավոտյան նա եկել է վարչական շրջանի շենք և անձամբ աշխատակազմին տեղեկացրել իր որոշման մասին։
Տեր-Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ ընդհուպ խոսել էին «Քաղաքացիական պայմանագրի» ամենաազդեցիկ ներկայացուցիչները՝ իրենց կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանից պահանջելով, որ վերջինս պարտադրի Տեր-Մարգարյանին հրաժարական ներկայացնել։ Նրա վերաբերյալ հարցին Փաշինյանը չափազանց կատաղի արձագանք էր տվել խորհրդարանում։
Հարցն այն է, թե ո՞վ է դառնալու Մասիվի նոր թաղապետը։ Երեկ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատակազմին էր ներկայացրել վարչական շրջանի ղեկավարի նոր տեղակալ Մարատ Սևոյանին։ Մեր տեղեկություններով, վերջինս «Հանրապետություն» կուսակցության անդամ է, թեև Երևանից չէ, այլ Վարդենիսից։ Ըստ ամենայնի, հենց նրան էլ կնշանակեն վարչական շրջանի ղեկավար։
«Հանրապետություն» կուսակցությունը չի ցանկանում ձեռքից բաց թողնել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Սերինե Վարդանյան




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան