Փաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից
Փաշինյանի իշխանությունը մեկ տարուց ավելի փորձում է հանրությանն ապացուցել, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքարը» մարել է և այլևս վտանգ չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Միևնույն ժամանակ գործող իշխանությունն՝ իր խամաճիկ ոստիկանության և ռեպրեսիվ մեքենայի միջոցով, ամենակոշտ ձևով պայքարում է հենց «Սրբազան պայքարի» դեմ։ Երեկ երեկոյան ոստիկանները Նոր Նորքի տարածքից ձերբակալել և բերման են ենթարկել մի քանի աղջիկների, որոնց մեղքն ընդամենը մեկն էր՝ Փաշինյանի դիմանկարով և «Չենք վստահում» գրառումով պաստառներ էին փակցնում փողոցներում։
Ժամեր շարունակ աղջիկներին պահել են ոստիկանությունում, մինչ փորձել են քրեական գործ կարել։ Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, թե վարչական իրավախախտում կատարելու մեղադրանքով 3 անձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրանց նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Ավելի ուշ աղջիկներին ազատ են արձակել, նրանց մոտից բռնագրավելով սոսինձն ու պաստառները։
Մի կողմից կարելի է զարմանալ, թե ինչու է փաշինյանական իշխանությունն այսպես դաժանաբար պայքարում «Սրբազան պայքարի» դեմ, քանի որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն իշխանությունների դեմ պայքարում է ոչ իր մեթոդներով, առանց հայհոյանքների, քաղաքական խոսքով, «Չեմ վստահում» ասելով, հանրությանը ցույց տալով, թե ով է իրականում Նիկոլ Փաշինյանը, ինչ է իրենից ներկայացնում նրա իշխանությունը։ Եվ հենց դա է պատճառը, որ վարչախումբն իսկապես վախենում է քաղաքակիրթ և ուղղամիտ խոսքից։ Չի կարողանում հանդուրժել, որ անպաշտպան մի քանի աղջիկներ կարողանում են խուճապի մատնել փաշինյանական վարչախմբին, նրանց դեմ պայքարում ավելի կոշտ, քան, օրինակ, կպայքարեր խորհրդարանում իրենց «լավը» հայհոյող ընդդիմադիր պատգամավորների դեմ։ Սա փաշինյանական իշխանության վախի դրսևորումն է, իսկ «Սրբազան պայքարը», որ դեռևս չի հաջողել, վաղուց արդեն բռնել է գործող իշխանության վախը։
Արմինե Հակոբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...