Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ
Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ Tert.am), դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
Հաջիզադեն նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը «մոլորեցնելու հերթական փորձ են» (չակերտները՝ Tert.am):
«Նույնիսկ Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, ասել է, որ դեռևս չունենք Սահմանադրության նոր նախագիծը. «Մենք վերլուծել ենք մեր Սահմանադրությունը և գիտենք, որ այն հարցերը, որոնք բարձրացնում է Ադրբեջանը և ակնհայտ է, որ և դե-յուրե և մեր Սահմանադրական դատարանի որոշմամբ մեր գործող Սահմանադրության մեջ որևէ պահանջ չկա մեր ոչ մի հարևանի նկատմամբ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...