Ինչպես Նիկոլը Մակրոնի համար անձրևանոց էր պահում, նույն տրանաբանությամբ էլ նա արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին փորձում է ապացուցել, որ կիսում է պատմության վերաբերյալ նրանց տեսակետը․ Հակոբյան
Գոյություն ունի այսպես կոչված «կոնվենցիոնալ պատմության» տեսություն, համաձայն որի՝ պատմությունն անցյալի իրադարձությունների վերաբերյալ մերօրյա պայմանավորվածությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։
«Այսինքն՝ էական չէ, թե ինչ է եղել անցյալում, էականն այն է, թե դրա վերաբերյալ ինչ կարծիքի շուրջ ենք պայմանավորվում: Հենց այս տեսությամբ է, որ պատմությունը քաղաքականացվում է և օգտագործվում՝ որպես ներկայի քաղաքական գործընթացները հիմնավորելու և փաստարկելու միջոց:
Ասվածի լավագույն օրինակներից է Երկրորդ համաշխարհայինի պատմության ժամանակակից մեկնաբանությունները, երբ նախկին դաշնակիցները, ելնելով այսօրվա իրենց աշխարհաքաղաքական շահերից, պատմությունը մեկնաբանում ու քարոզում են այնպես, որ մրցակցին բարոյական վնաս հասցնեն: Ասենք՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի մասին հիշում են, իսկ «Մյունխենյան գործարքի» մասին՝ «մոռանում»:
Կամ գերմանական նացիզմի ու սովետական կոմունիզմի միջև հավասարության նշան են դնում, ինչը որևէ օբյեկտիվ քննության չի դիմանում, և ինչը նշանակում է, որ եթե մենք այս մոտեցումը կիսում ենք, ապա պետք է ասենք, որ եթե Ստալինն ու Հիտլերը նույնական չարիքներ են, ապա օրինակ՝ Ալեքսանդր Մյասնիկյանը և Գրիգոր Հարությունյանը նացիստ Գյորինգին ու Գեբելսին հավասար հանցագործներ են, ինչը ոչ թե աբսուրդ է, այլ անբարոյական ու լկտի սուտ:
Եթե ցանկանում ենք հասկանալ, թե ինչու է Նիկոլի քարոզչամեքենան աղավաղում Երկրորդ աշխարհամարտի պատմությունը, ապա գործընթացը պետք է դիտարկել «կոնվենցիոնալ պատմության» տեսության շրջանակներում: Ինչպես Ալբանիայում Նիկոլը Մակրոնի համար անձրևանոց էր պահում, նույն մոտիվացիայով ու նույն տրանաբանությամբ էլ Նիկոլը արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին փորձում է ապացուցել, որ կիսում է պատմության վերաբերյալ նրանց տեսակետն ու մեկնաբանությունը: Նույն տրամաբանությամբ է ԱԺ ամբիոն բարձրանում տրանսգենդերը, և նույն տրամաբանությամբ է Հ1-ի եթերում մորուքավոր տղամարդ երգում՝ կանացի ազգային տարազով:
Այնուամենայնիվ, դժվար է միանշանակորեն պնդելը, որ Նիկոլը ցանկանում է փոխել հայերի պատմության ընկալումներն ու բարոյահոգեբանական կոդերը, որովհետև դա շատ բարդ խնդիր է: Համենայն դեպս Նիկոլը դրա համար համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսների չի տիրապետում՝ ոչ անձնապես, ոչ էլ թիմային-համակարգային: Բայց մի բան ակնհայտ է. «կոնվենցիոնալ պատմության» տեսության ճանապարհով Նիկոլն արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին հաճոյանում է, ներկայանում է՝ որպես նրանցից մեկը:
Ինչի՞ մասին է սա վկայում. Նիկոլի գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը, և Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից: Դրա համար էլ Արևմուտքին է ավելի շատ հաճոյանում: Վախենում է, որովհետև իր աչքերով է տեսել, թե արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան ուլտրալիբերալ ցանցն ինչ մասշտաբի մասնակցություն է ունեցել 2018-ի հեղափոխության հասունացմանն ու իրականացմանը»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...