Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է նախապատրաստվում։
«Զրույցը նախապատրաստվում է», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել է մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։
Ավելի վաղ, Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 18:00) հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ։ Թեմաների շարքում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորման և առևտրի հետ կապված հարցերը։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցից հետո կզրուցի Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։ Պուտինի և Թրամփի միջև նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...