Հնդիկ նախարարը Թուրքիային և Ադրբեջանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
Հնդկաստանի Գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության հարցերով պետական նախարար Բհագիրաթ Չաուդհարին խստորեն քննադատել է Ադրբեջանին և Թուրքիային Պակիստանին աջակցելու համար։
«Երկրում զայրույթ կա ահաբեկչության և դրան աջակցողների նկատմամբ։ Թուրքիան բացահայտորեն իր աջակցությունն է հայտնել (Պակիստանին)։ Բոլոր ոլորտներից, այդ թվում՝ մարմարի և գրանիտի արդյունաբերության ոլորտներից, կոչեր են հնչում՝ բոյկոտելու ահաբեկչությանն աջակցող բոլոր երկրներին», - ANI-ին ասել է Չաուդհարին։
Նախարարը նաև նշել է, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել նաև առևտրի ոլորտում։
«Ադրբեջանի և Թուրքիայի հետ առևտուրը դադարեցվել է։ CAIT-ում երեք որոշում է կայացվել։ Նախ և առաջ, մենք ոչինչ չենք ներմուծելու կամ արտահանելու։ Երկրորդ, մենք դեմ ենք դեպի Թուրքիա զբոսաշրջությանը։ Երրորդ՝ ազգային մակարդակով ռեժիսորները, պրոդյուսերները և կինոգործիչները չպետք է ֆիլմեր նկարահանեն Թուրքիայում կամ Ադրբեջանում», - հավելել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...