Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան
«Վերջերս մեզանում կարելի է հանդիպել, ըստ իս, արմատապես սխալ մի տեսակետի, թե Արցախի կորստից հետո պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման տեսլականն ընդհանրապես՝ գնալ, այսպես կոչված, «չորրորդ հանրապետության», որն, ի դեպ, ոմանց ուղեղում, պատկերավոր ասած, բացառապես «առատ երշիկի երկիր» է։
Նշված սխալը գալիս է այն սկզբնապես ոչ ճշգրիտ ընկալումից, թե Հայաստանի Հանրապետությունն, ի հաշիվ սեփական շահի, տասնամյակներ շարունակ սպասարկել է արցախյան հիմնախնդիրը, ուստի պետք է վերանայվի մեր պետության գործառութային իմաստն ամբողջովին։
Իրականում նման բան չկա՝ Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության և Հայկական լեռնաշխարհի արևելյան անկյունում՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններում, մնացած հայության անվտանգության միասնական և նույնական խնդիրը, որը ցանկացած պետության առաջնային պարտականություններից է։
Այժմ արդեն հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական նկրտումների ակնհայտ խորապատկերին պարզ է, որ թշնամու համար առնվազն չի եղել, առանձին վերցրած, Արցախի հարց, այլ եղել է հենց միասնական հայկական խնդիր, որի արցախյան հատվածի «լուծումից» հետո, այժմ հերթը հայաստանյան մասինն է։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետության համար անվտանգության ապահովման խնդիրը չի փոխվել, այլ զուտ էլ ավելի է բարդացել, իսկ այն լիարժեքորեն լուծելու համար կա մեկ ճանապարհ՝ մեզ համար գոյութենական վտանգ ներկայացնող Բաքվի բարբարոսական վարչախմբի հնարավոր թուլացումը, իսկ լավագույն հեռանկարում՝ ամբողջական տապալումը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...