Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, հիմնավոր կասկած ունեմ, նա կոռուպցիայի Էյնշտեյնն է. «Անիֆ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք էլ գործում. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցում լրագրողի այն հարցին՝ թե որքանով է իրատեսական կոռուպցիայի դեմ պայքարը ՔՊ-ի տեսանկյունից, որովհետև մենք տեսնում ենք մշտական կոռուպցիոն դրսևորումներ, մենք տեսնում ենք «ԱնիՖ»-ի գործ, մենք տեսնում ենք «Քաղաքացիական պայմանագրի» այսպես կոչված դրամահավաքներ և բազմամիլիոնանոց փոխանցում շատ կասկածելի, մենք տեսնում ենք Փաշինյանի կնոջ հիմնադրամը և այս պարագայում մեկ էլ թալանի մասին խոսացություններ ու այդ թեզով էլ գնում են ընտրությունների։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին պատասխանել է.

«Ես հիշեցնեմ հենց Նիկոլ Փաշինյանի թեզերը 2018 թվականի: Ասում էր մենք ունենք փայլուն,  կիրթ, խելոք  ժողովուրդ, ունենք փայլուն երկիր, բայց ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետև այս նախկինները, այս թալանչիները, այս բոլոր  բարիկները տանում էին: Մենք այդ թալանածը կվերցնենք, կբերենք, ձեզ կբաժանենք։ Յոթ տարի անց ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է դուք վատ եք ապրում, որովհետև դուք թամբալ եք, ծույլ եք, փնթի եք, վախկոտ եք: Կյանքը չի լավացել, հակառակը վատացել է։ Աղքատությունը մնում է այդ 24%-ի վրա: Պիտի ընդունի, որ թալանչին ինքն է դառել համար մեկ»- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:  

Անդրադառնալով կոռուպցիայի թեմային՝ երկրորդ նախագահն ասաց. «Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, սա ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն,  օրինակ «Անիֆ»-ի գործը  դուք հիշատակեցիք:  Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով, հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, երկու ամիս այդ փողը անհետացել է, այս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է, որ շենքեր են կորչում, մեքենաներ են կորչում, ու անհետացել է, սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի հետ:  Սրանց ճակատներին պետք է այսպես տատու անել, կոռուպցիոն հանճարներ, և երկիրը սարքել են այսպես կոռուպցիայի դրախտ։

Հիմա նայեք, ես մի օրինակ բերեմ համեմատության մեջ, կարծում եմ թող ժողովուրդը ինքը այդ եզրակացությունների գա: Քրքոյանի «Լինս»-ի հիմնադրամով այստեղ ծախսվել է 230 միլիոն դոլար, դա 7 միլիարդից մոտ 30 անգամ քիչ է, մոտ 30 անգամ, հիմա Երևանում ամեն քայլափոխի ես կարող եմ ցույց տալ, թե ինչ է արվել 230 միլիոն դոլարով:  Օրինակ, Երևանում թատրոններն է վերանորոգվել, օպերայի և Ֆիլարմոնիկի, և մյուս թատրոններ, թանգարաններն էլ կապիտալ վերանորոգվել, մի այդ Սարալանջի ճանապարհը, ամբողջությամբ նոր ճանապարհ, թունել է, հրապարակի տեսքն է վերափոխվել, մոտ մի 10 փողոց կապիտալ վերանորոգվել է, դրան գումարենք Գյումրի, թաղամասեր, Սպիտակի ամբողջ կենտրոնը, դրան գումարենք Սելիմի ճանապարհը: Արդեն չեմ էլ կարող այդ հիշողության բազան չի հերիքում այսպիսի բաներ, այդ ծավալը, այդ ամբողջը հիշել, ամեն քարափուկը տեսնում ենք, թե 230 միլիոն դոլարով ինչ է կարելի անել, հիմա 30 անգամ շատ փողով ի՞նչ հիմա արեց, թե  հարց չի առաջանում։ Հասկանու՞մ եք, սա այն, որ ասում ենք կոռուպցիոն մտքի թռիչք եղավ, լրիվ ուրիշ ծավալների, լրիվ ուրիշ դաշտի մեջ են մտել, այսպես տիեզերական ինչ-որ բաներ, այսպես որ նայում ես, ասում ես այս ինչ է կատարվել, ես համոզված եմ, որ այդ յոթ միլիարդից առնվազն երկու միլիարդը փոշիացել է, ուղղակի կորել էր, առնվազն երկու միլիարդ էր։ Եվ իմ հետևությունը սա է, ես  կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ամբողջ ժողովուրդը կարող է  պոպկոռնով նայի և հիանա, ազնիվ, և հեղափոխականների կոռուպցիոն մտքի թռիչքով: Հիմա էլ մի անձրև է գալիս, քաղաքը Վենետիկն է դառնում։ Անիֆի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք էլ գործում։ Մեր ժողովուրդը օքեյ է դրա հետ»- ասաց ՀՀ երկրորդ նախագահը: