Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ
Past.am-ը գրում է.
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերջին տարիներին դարձել է այն մշակութային հաստատության խորհրդանիշը, որը կրում է բարձր պետական անուն, բայց չի կատարում իր բուն՝ հանրային և ազգային առաքելությունը։
Այս կառույցը պետք է լիներ ազգային ճշմարտության և արժանապատվության հնչյունային շունչը, բայց վերածվել է պաշտոնական փայլի, բյուջետային շքեղության և քաղաքական լոյալության շոուի։
Էդուարդ Թոփչյանը դեռևս 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետ, հրապարակավ ողջունեց նրան որպես իբր «նոր ժամանակների առաջնորդի»։ Մինչ շատ մշակութային գործիչներ դեռ սպասում էին՝ ինչ կբերի այդ փոփոխությունը, Թոփչյանը շտապեց ամրացնել իր հավատարմության երաշխիքը։
Դա այն պարագայում, երբ տարիներ շարունակ նա օգտվել էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության հովանավորությունից՝ ստանալով ամենամեծ ֆինանսական աջակցությունը «Լույս» հիմնադրամից։ Բայց ինչպես ասում են՝ «թագավորը մահացավ, կեցցե՛ նոր թագավորը»։
2018-ից ի վեր, Հայաստանում տեղի ունեցած և ոչ մի աղետ՝
– Արցախի պարտությունը,
– Հազարավոր զոհերը,
– 120,000 տեղահանված արցախցիները,
– պետական ինստիտուտների կազմաքանդումը,
– ազգային նվաստացումն ու ինքնիշխանության կորուստը չստիպեցին Թոփչյանին գեթ մեկ անգամ հակադարձել կամ խոսել։ Նա շարունակեց իր հնազանդ լռությունը՝ փոխարենը ստանալով պետական բյուջեից հսկայական գումարներ և ամրապնդելով իր պաշտոնական դիրքը։
Եվ հիմա, երբ նվագախմբի 100-ամյակը նշվում է շքեղությամբ, երբ բեմ են բարձրացնում Յուջա Վանգը, իսկ տոմսերի գները հասնում են մինչև 150 հազար դրամի, հանրությունն իրավունք ունի հարցնելու՝
-Ո՞ւմ համար է այս հոբելյանը,
-Ո՞ւմ ձայնն է հնչում այդ բեմից։
ինչո՞ւ է այս ամենը արվում մեր՝ հարկատուներիս միջոցներով, առանց որևէ հանրային հաշվետվության։
Մինչև այսօր ոչ ոք չի բացատրել, թե ի՞նչ գումար է ծախսվել այդ համերգի վրա, որքա՞ն է կազմել Յուջա Վանգի հոնորարը, ո՞վ է վճարել ավիատոմսերը, հյուրանոցները, ընդունելությունները։
Մի երկրում, որտեղ կան հարյուր հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքներ, երաժշտական դպրոցներ, որոնք գոյատևում են տարիներով չնորոգված ռոյալների կողքին, Թոփչյանը շարունակում է իր վոյաժները, իբրև թե «ազգային նվագախմբի անունից»։ Բայց այդ «ազգայինը» վաղուց դադարել է լինել ժողովրդի մասին։
Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շատերի աչքում այլևս մշակույթի անվան տակ գործող իշխանամետ դեկորացիա է, որտեղ՝ բոլորը կուշտ են, բոլորը համերաշխ, բոլորը լռակյաց։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...