Թիկնիզյանը հայտարարել է «Լոկոմոտիվ»-ը լքելու մտադրության մասին
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ՌՊԼ-ի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ մոսկովյան դերբիից (2:2) հետո անսպասելի հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ։
«Լավ վերաբերմունք ունեմ «Լոկոմոտիվի» նկատմամբ, շնորհակալ եմ գլխավոր մարզչին, բայց հիմա ես նույնիսկ ռոտացիոն խաղացող չեմ։ Մրցաշրջանից հետո կհանդիպեմ ղեկավարության հետ ու կխնդրեմ ինձ բաց թողնել։ Ցավոք, չկարողացա այստեղ ոչինչ հաղթել։ Ակումբը ինձ ավելին տվեց, քան ես կարողացա վերադարձնել։ Սա գիտակցված քայլ է։ Անհնար է մի ամբողջ տարի լռել ու ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է։
Ցավում եմ։ Երբ պատրաստ ես ամեն ինչ անել ակումբի համար, նույնիսկ՝ կյանքդ զոհաբերել, ու արդյունքում քեզ անտեսում են։ Բայց սա կյանք է։
Դուք ուզում եք հարցնել Եվրոպա տեղափոխության նորությունների մասին. ես զվարճալի եմ համարում դրանք կարդալ, երբ չես խաղում։ Ի՞նչ «Վերոնա», ի՞նչ «Սևիլյա»։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Ես որևէ մեկից վիրավորած չեմ, ուղղակի պետք է շարժվել առաջ»,- ասել է Թիկնիզյանը Championat-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ 26-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվում» է հանդես գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման՝ խփելով 2 գոլ ու կատարելով 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 6 միլիոն եվրո։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»