Թրամփն ակնարկել է, որ Բայդենի՝ քաղցկեղով հիվանդ լինելու փաստը կարող էին թաքցրած լինել հանրությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ իր նախորդը՝ Ջո Բայդենը, կարող էր թաքցրած լինել քաղցկեղով հիվանդ լինելու փաստը։ Սպիտակ տանը մամուլի համար արած հայտարարության մեջ նա զարմանք է հայտնել, որ հանրությունը շատ ավելի վաղ չի տեղեկացվել Բայդենի առողջական վիճակի մասին։ Այս մասին գրում է dw.com-ը:
Ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ՝ Թրամփը նշել է, որ «երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի քաղցկեղը հասնի այս փուլին՝ իններորդ փուլին»։
Նախագահն ընդգծել է, որ Բայդենի նախագահության օրոք անցկացված բուժզննման թեստերը պետք է ցույց տային հիվանդության նշաններ։ «Եթե նայեք, ապա սա նույն բժիշկն է, որի խոսքով՝ Ջոյի մոտ ճանաչողական կարողությունների առումով ամեն ինչ լավ է: Կան բաներ, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնալ առումով զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարում։ Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները»,-ասել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը։
82-ամյա Բայդենի հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 16-ին՝ միզուղիների հետ կապված խնդիրների պատճառով անցկացված հետազոտության ընթացքում։
ԱՄՆ նախկին նախագահի առողջական վիճակը և աշխատունակությունը պարբերաբար կասկածի տակ էին դրվում նրա նախագահության ընթացքում։




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին
Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և ա...