Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների
Թուրքական «Nefes Gazetesi» լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Սիրիան կբաժանվի 5 մասի։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ Շարան պատրաստվում է հայտնել երկրում 5 առանձին անվտանգության գոտիների ստեղծման մասին։ Նշվում է, որ քարտեզը նման է 2011-ին Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։ Գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ այս կարգավորումը մշակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջներին համապատասխան։ Ըստ այդմ՝ Ալ Հասաքա, Ռաքքա և Դեր Զոր շրջանները, որոնք ներկայումս վերահսկվում են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) կողմից կկոչվի «Արևելյան շրջան»։
Հալեպի և Իդլիբի շրջանները, որտեղ գերակշռում է թուրքմեն բնակչությունը և գտնվում են Թուրքիայի ռազմաբազաները, կկոչվեն «Հյուսիսային շրջան», Լաթաքիայի և Տարտուսի շրջանները, որոնք տարիներ շարունակ համարվել են արաբ ալավիներին թողնված տարածքներ, կկոչվեն «Ծովեզրյա շրջան»։
Հոմսի և Համայի տարածքները, որտեղ գերակշռում են սուննիները, կանվանվեն «Կենտրոնական շրջան», Դերա, Էս-Սուվեյդան և Ալ-Կունեյտրա շրջանները, որտեղ ապրում են դրուզները, կանվանվեն «Հարավային շրջան»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...