Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեմայի այս փուլում ակտիվանալը «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանի հետ․ Տիգրան Աբրահամյան
Գումարով բանակից ազատվելու իշխանական նախաձեռնության շրջանակներում կրկին ակտիվացվել է պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման, որը նախ 2021 թվականի նախընտրական շրջանում խաղարկվեց, ապա 2024 թվականին ամրագրվեց ԶՈւ կերպափոխման հայեցակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Անխոս այս փուլում էլ այդ թեման պատահական չի ակտիվացվում, որովհետև նախ ունի նախընտրական բնույթ, երկրորդ, «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանում:
Իշխանությունն ինքն է տարբեր առիթներով արձանագրել բանակում համալրման հետ կապված լրջագույն խնդիրների մասին ու այս ֆոնին ծառայության ժամկետների կրճատման գաղափարը, ինչ դրդապատճառ էլ պարունակի, դա նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...