Ակնհայտորեն մենք մտնում ենք բարդ մի փուլ` տարբեր հնարավոր սցենարներով․ Վահե Հովհաննիսյան
Ակնհայտորեն մենք մտնում ենք բարդ մի փուլ` տարբեր հնարավոր սցենարներով։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները․
Ակնհայտորեն մենք մտնում ենք բարդ մի փուլ, տարբեր հնարավոր սցենարներով, ու շատ կարևոր է արձանագրել առկա ելակետային պայմանները.
1. Բոլորը պատրաստվում են ընտրությունների (և ճիշտ են անում)
2. Շատերին չի հաջողվելու գտնել մասնակցության օպտիմալ ձևաչափը
3. Է´լ ավելի շատերին չի հաջողվելու գտնել ճիշտ բովանդակությունը
4. Գործող իշխանությունն ունի վերարտադրվելու գրեթե զրոյական հնարավորություն
5. Հակաիշխանական համակարգի կոպիտ սխալները կարող են երկրի համար պատմական պարտության պատճառ դառնալ
Չպարտվելու և դրանով Հայաստանը խորը պարտության չտանելու համար հակաիշխանական համակարգաստեղծ ուժերը պարտավոր են.
ա. Չպատրաստվել «նախորդընտրություններին», չպատրաստվել «նախկին Հայաստանը» կառավարելուն
բ. Բարդ, անխուսափելի հանրային հարցադրումներին գտնել հնարավորին չափ ազնիվ պատասխաններ
գ. Փակել «նախկին» հասկացությունը
դ. Ֆիքսել նախընտրական համակեցության կանոններ
ե. Պատրաստ լինել ամենաանհավանական դաշինքներին և պայմանավորվածություններին (բոլորը պետք է պատրաստ լինեն ինչ-որ բան զիջելու)։
զ. Միշտ հիշել, որ այս իշխանությունը շատ բաների է ունակ։
Կա հայտնի ձևակերպում. չարիքի հաղթանակի համար երբեմն բավարար է պարկեշտ մարդկանց անտարբերությունը։ Ուրեմն պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի պարկեշտ մարդիկ համատարած ներգրավվեն այս ընտրություններին։ Սա, թերևս, ամենակարևոր գործն է»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...