Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները հարաբերություններ զարգացնեն Հարավային Կովկասի երկրների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը. Լավրով
Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները հարաբերություններ զարգացնեն Հարավային Կովկասի երկրների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը. այս մասին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում ծագող խնդիրները պետք է լուծվեն նախևառաջ այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից: Որևէ կերպ դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչպես որ նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ տեղակայված երկրների հետ՝ այն ընկալմամբ, որ նման համագործակցությունն ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը, աշխարհաքաղաքական խաղերին: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ Մոսկվան պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքցված օրակարգերի:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...