2021-ին ընտրությունների գնալը շատ լու՞րջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմփիչմենթ անելն անլու՞րջ է. Սերժ Սարգսյան
Դուք Սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք՞ վերաբերվում: ՀՀ Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին, այսինքն մենք ի՞նչ իրավունքով ենք դա անլրջացնում, այսինքն 2021 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմփիչմենթ անելը անլուրջ է: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ձեր գլխավորած քաղաքական ուժին մեղադրում են, ասում, որ տապալում եք իմփիչմենթի գործընթացը:
«Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ և մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրենք հարմար գտնում քպ-ականների հետ բացատրական աշխատանք տանելու, երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ԱԺ, որպեսզի ներառվի դա օրակարգի մեջ և ընդհանրապես իրենք ինչպես են այդ պրոցեսը պատկերացնում: Եթե ձեզ թվում է, որ մենք արդեն յոթ տարի հայտարարում ենք, որ իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը:
«Մենք, ի տարբերություն շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու, ավելի մեծ հակադրություն է լինելու: Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ՀՀ-ում իշխանափոխություն անել»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...