Թուրքիայում հնչած ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել ՀՀ-ի դեմ. Աբրահամյան
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ «Արևմտյան ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը կարևոր պայման է տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության համար»։
Ավելին, Ալիևը նշել է, որ ՀՀ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը այն մասին, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողեր։
Վերջինիս խոսքերով, Ադրբեջանն ակնկալում է, որ այս հարցը քննարկելու նպատակով ՀՀ ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին:
Թուրքիայիում հնչված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել ՀՀ-ի դեմ, իսկ Սյունիքի մասին խոսքն այնպես էր շրջանառվում, կարծես դա ակնհայտ փաստ է, իսկ դրա հարցի լուծումը ժամանակի հարց:
Ահա այն ամենն ինչ պետք է իմանալ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բովանդակության և քննարկվող օրակարգի մասին»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան