Բաքվում հայտարարվել է, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին
Բաքվում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման հարցին: Ղազիաթը մուֆթիության տարածքային ստորաբաժանում է, որը ղեկավարում է ղազին և անմիջականորեն ենթակա է գերագույն մուֆթիին։ Ղազիաթը համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիներում թեմին։ Խորհրդային տարիներին ղազիաթները տարածված էին մուսուլմաններով բնակեցված շրջաններում։
Քննարկմանը մասնակցել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ղազիների խորհրդի անդամներ, կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդարանի անդամներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել նախկինում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանում» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը-Խմբ.) գործող պատմական կրոնական հաստատության վերականգնման հեռանկարներն ու ընթացակարգերը։ Հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվել է «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։ Ղազիների խորհրդի քվեարկությունից հետո նոր ղազի է նշանակվել Բախտիյար Նաջաֆովը։ Այս մասին հայտնել է Փաշազադեն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան