Ի՞նչ են որոշելու Արցախի խորհրդարանականները
Մայիսի 21-ին լրացավ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Թափուր պաշտոնի համար դեռևս առաջադրումներ չկան, ընդամենն Արցախի խորհրդարանին հաջողվել է արտահերթ նիստ գումարել և խորհրդարանի նախագահ ընտրել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Աշոտ Դանիելյանին։ Բանն այն է, որ Արցախի խորհրդարանի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը 2023 թ․-ից բռնի պահվում է ադրբեջանական բանտում, ինչը որոշակիորեն ազդել էր Արցախի խորհրդարանի աշխատանքի վրա, խորհրդարանի նախագահի պարտականությունները կատարում էր նրա տեղակալը, որը Սամվել Բաբայանի կուսակցությունից էր։
Այժմ ամենամեծ խմբակցությունից Ազգային ժողովի նախագահ ընտրելով, արցախցիները, փաստորեն արձանագրում են, որ շարունակելու են պահպանել Արցախի Ազգային ժողովը, բայց ԱԺ-ից բացի, կարևոր է նաև նախագահի ինստիտուտի պահպանումը։ Սամվել Շահրամանյանը դեռևս չի հայտարարել՝ արդյոք առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ։ Խորհրդարանի 5 խմբակցություններն էլ հակված են «ֆորս-մաժորային քայլերի չգնալ, կտրուկ և ցավոտ պրոցեսներ չսկսել, փոխարենը հանդարտ շարունակել ընթացքը, ուստի և մեծ հավանականությամբ, հենց Շահրամանյանի թեկնածությունը կառաջադրեն առաջիկա օրերին։
Թեպետ Հայաստանի գործող իշխանություններն ամեն կերպ ընդդիմանում են Արցախի խորհրդարանի այս ցանկությանը, բայց նույնիսկ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, որն առանձնապես հակված չէ գործակցել Արցախի ԱԺ մյուս ուժերի հետ, 2023 թ․-ին էլ դեմ են քվեարկել Սամվել Շահրամանյանի թեկնածությանը, այս անգամ կարծես հակված են հենց գնալ այդ ճանապարհով և առաջադրել Շահրամանյանին։
Ագնեսա Աբգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան