Դժգոհ քաղաքացիներով հնարավոր է հավաքել բազմամարդ փողոց, փողոց պահելն է շատ դժվար, եթե չունես այլընտրանքային քաղաքական բովանդակություն․ Սուրենյանց
Դժգոհ քաղաքացիներով հնարավոր է հավաքել բազմամարդ փողոց, փողոց պահելն է շատ դժվար, եթե չունես այլընտրանքային քաղաքական բովանդակություն։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
««2026թ.–ի ընտրությունները պետք է կանցկացվեն առանց ՔՊ–ի»,-ասել է Բագրատ Սրբազանը՝ հրաժարվելով փակագծերը բացել։
Թերևս, Սրբազանը խոսում է փողոցային պայքարով Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության մասին:
Նման մի վերջաբան է ենթադրում նաև իմպիչմենտի նախաձեռնությունը:
Ես 100%-ով համաձայն եմ Փաշինյանի շուտափույթ հեռացմանը ու պատրաստ կլինեմ ուժերիս ներածի չափով լծվել Սրբազան պայքարին կամ «Արթուն ենք» շարժմանը: Բայց մի կարևոր «բայց» կա:
Սրբազանը պետք է հիմնավորապես բացատրի, թե ինչո՞ւ նույն Փաշինյանի հեռացումն անցած տարի հնարավոր չդարձավ, երբ Երևանի փողոցները հեղեղված էին մի քանի տասնյակ հազար մարդկանցով: Կան ինչո՞ւ իմպիչմենտի օրակարգը չի դառնում իրական քաղաքական գործընթաց, եթե նույնիսկ այն ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման է:
Պատասխանը շատ պարզ է՝ դժգոհ քաղաքացիներով հնարավոր է հավաքել բազմամարդ փողոց, փողոց պահելն է շատ դժվար, եթե չունես այլընտրանքային քաղաքական բովանդակություն: Եթե կուզեք՝ դա անվանեք ազգային- պետական նոր նախագիծ կամ «Հայկական օրակարգ»՝ ռեալիստական հիմքով:
Հենց դա ունեցանք Փաշինյանի հեռացման հարցը դառնում է հնարավոր՝ բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ ընտրություններով: Բնականաբար, քաղաքական այդ ծրագիրը ենթադրում է նաև քաղաքական հարթակի ձևավորում, որը, սակայն, կոնսոլիդացվելու է ոչ թե առաջնորդի, այլ կոնկրետ օրակարգի շուրջ: Մնացած խոսակցությունները հիշեցնում են «Պեպսի կոլայի» հայտնի գովազդը...»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»