Մարդկանց բնակարանային խնդիրները դեռևս վերջնականապես կարգավորված չի, կառավարությունը կոպեկների փոխհատուցումներ է տրամադրում. Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «2024-ի մայիսի 26-ի լուսաբացը Լոռու ու Տավուշի մարզի բնակիչները դեռ շատ երկար տարիներ կհիշեն, թե ինչպես Դեբեդը մի քանի ժամվա ընթացքում ավիրեց՝ բառացի հողին հավասարեցրեց, մարդկանց տարիների վաստակը:
Այդ օրերին Նիկոլն ու իր խամաճիկները, իրար հերթ չտալով, գալիս էին դեպքի վայր՝ մարդկանց մխիթարում, խոստումներ տալիս, հայտարարում, թե «ամեն հարցում կանգնած են իրենց կողքին»: Սկզբնական շրջանում մի քանի տեսարանային շոուներ արեցին. եկան, նկարվեցին, «հզոր ու գործունյա տղերքի» դեմքով ֆոտոներ արեցին ու վերջ:
Սրանք այն աստիճանի փոքրոգի են, որ առ այսօր մարդկանց բնակարանային խնդիրները դեռևս վերջնականապես կարգավորված չի, կառավարությունը կոպեկների փոխհատուցումներ է տրամադրում, տարբեր նախապայմաններ առաջ քաշում, ամեն ինչ անում՝ թեմայից «կռուռիտ» լինելու համար (դե գիտեք՝ ամենաշատը թղթաբանություն են սիրում):
Մոտս այնպիսի տպավորություն է, որ Դեբեդն էլ է «նախկիններից» ու այդ ամեն ինչը «հիբրիդային պատերազմ է»՝ ուղղված Նիկոլի դեմ: Այլապես ինչպես մեկնաբանել, որ անգամ ավիրած կամուրջներ չեն կառուցել՝ ընդամենը ժամանակավոր լուծումներ են տրված, իսկ կառուցած ասֆալտը՝ դասական աչքկապոցիներ են, ուրիշ ոչինչ (մի կողմից փլվում է)»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան