Հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը մեր առաջնահերթությունների ցանկում է. արդյունքներից գոհ չենք. Կոստանյան
Վերջնական արձագանք, որի մասին հնարավոր կլինի հայտարարել չունենք, բայց այսօր նույնպես տեսաք, որ վարչապետը էլ ավելի բացեց և ներկայացրեց որոշակի նոր մանրամասներ հայկական կողմի առաջարկների վերաբերյալ, կարծում եմ՝ ընդհանուր խաղաղության գործընթացի քննարկումների համատեքստում այս թեման նույնպես պիտի լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող հետագայում քննարկումների օրակարգում։ Այդ մասին, այսօր՝ մայիսի 26–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ ամիսներ առաջ Հայաստանը առաջարկ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, արդյոք որեւէ արձագանք կա դրա վերաբերյալ։
Խոսելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Մենք բազմիցս նշել ենք, որ մեր հայ ազգի ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես գտնվում է մեր օրակարգում և մեր բոլոր հանդիպումներում այս հարցը միշտ տեղ է գտնում։ Բնականաբար, մեր միջոցառմանը նաև մարդու իրավունքների ոլորտում հայտնի բավականին գործընկերներ կան, որոնք Երևան են ժամանել և վստահաբար, խոսելով մարդու իրավունքների ոլորտի մասին, մենք չենք կարող և ցանկություն էլ չունենք չանդրադառնալ այդ թեմային։ Հակառակը՝ դա մեր առաջնահերթությունների թվում է»։
Հարցին՝ թե ի՞նչ արդյունքներ կան՝ նա պատասխանեց. «Մինչև այն պահը, երբ բոլոր մեր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, բնականաբար, արդյունքներով բավարարված լինել չենք կարող»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան