Խաղաղության գործընթացն ունի շատ կոմպոնենտներ և դրանցից մեկը տարածաշրջանային երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունն է. Արմեն Գրիգորյան
Խաղաղության գործընթացն ունի շատ կոմպոնենտներ, և դրանցից մեկը տարածաշրջանային երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունն է, բայց նաև, ինչպես ես նշեցի, նախագիծը հնարավորություն է տալիս, որպեսզի այլ երկրները ևս ներգրավված լինեն գործընթացում: Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տնտեսական նախագիծ է, որի նպատակն է ապաշրջափակել Հարավային Կովկասի տարածաշրջանի հաղորդակցությունները, տարածաշրջանում փոխկապակցվածություն ստեղծել, մեծացնել փոխկապվածությունը՝ խթանելու համար տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,-ասել է նա:
Նա հավելել է, որ Հայաստանի համար կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության հիմքի վրա, ինչը նաև շատ կարևոր է խաղաղության կոնտեքստում։
«Ապաշրջափակման կոնտեքստում մենք շատ կարևոր ենք համարում հավասարության և փոխադարձության սկզբունքները, որովհետև սրանք են հիմնական սկզբունքները, որոնք հնարավորություններ են ստեղծում բոլորի, ոչ թե առանձին երկրների համար։
Հիմա Հայաստանը իրականացնում է շատ ծրագրեր, որոնք Խաղաղության խաչմերուկի մաս են։ Օրինակ, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը շատ կարևոր է փոխկապակցվածության առումով, բայց նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացում է ենթադրում։ Հայաստանի կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ինտենսիվորեն ներդրումներ է անում ՀՀ ենթակառուցվածքների մեջ՝ բերելով դրանք այնպիսի մակարդակի, որպեսզի դրանք տարածաշրջանային ենթակառուցվածքներին փոխկապակցվելու հնարավորություն ունենան։ Մենք հրավիրում ենք տարածաշրջանային երկրների և գլոբալ համայնքին ներգրավվել այս գործընթացում և ներդրում անել տարածաշրջանում խաղաղության մեջ»,- եզրափակել է Գրիգորյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան