Ռուսաստանն ակտիվացնում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում
Մոսկվան և Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ․- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը Թուրքիայի արտգործնախարար Հագան Ֆիդանի Մոսկվա կատարելիք այցից առաջ, իսկ Ֆիդանն արդեն այսօր մեկնում է Մոսկվա՝ երկօրյա այցով։ Հաղորդագրությունը, որ տարածել է ռուսական կողմը, ուշագրավ է իր շեշտադրումներով, հատկապես ընդգծվել է Կովկասի հարցը։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ և միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ «Կովկասում համագործակցության խորացման հարցը, ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետ հակամարտային վերականգնումը»։
Հատուկ ընդգծել են, որ դրանք կարող են հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով։ Ու Ֆիդանը Ռուսաստան է գնում Սերգեյ Լավրովի հրավերով, ով տակավին օրեր առաջ Երևանում էր և բանակցություններ էր վարել Հայաստանի իշխանությունների հետ։ Այժմ ակտիվանալով Հարավային Կովկասի ուղղությամբ՝ Ռուսաստանը ուղղակիորեն Թուրքիային էլ զգուշացում է անում իր հաշվին տարածաշրջանում չտարածվելու պահանջով։ Փաստացի 44-օրյա պատերազմից և Արցախի հայաթափումից հետո Թուրքիան և Ադրբեջանը՝ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, բոլոր ջանքերը գործադրել են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, և այժմ Ռուսաստանը, թերևս, իրավիճակը հանդարտեցնելով ուկրաինական ուղղությամբ, ուշադրության ծավալի մի մասը տեղափոխում է դեպի Հարավային Կովկաս։
Հաշվի առնելով խորհրդարանական ընտրություն առաջիկա ընտրությունները և դրանց ռուսամետ շրջանակների ակտիվ հնարավոր մասնակցությունը, կարելի է ենթադրել, որ 2026 ընտրությունները լուրջ փորձաքար են դառնալու նաև Մոսկվայի համար Հարավային Կովկասում իր ազդեցությունը պաշտպանելու և պահպանելու նպատակով, ուստի և Մոսկվան ձեռքերը ծալած չի նստելու։ Թե ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի և անձամբ Փաշինյանի իշխանության համար, պարզ կլինի առաջիկայում։
Դայանա Մելիքյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան