Ես աղքատ չեմ եղել, բայց բանակ գնացել եմ. մեր վերջնանպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է. Ալեն Սիմոնյան
Նախագիծն անհրաժեշտություն է ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, և քննարկումները շարունակում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բանակից գումարով ազատման» անվանումը ստացած նախագծի քննարկման հետաձգմանն ԱԺ-ում:
Հարցին՝ հետաձգման պատճառը հանրային արձագա՞նքն էր, Սիմոնյանն ասաց, որ հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են և որ օրենքի նախագիծը միգուցե որոշ փոփոխությունների կարիք ունի:
«Մեր վերջնանպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, որտեղ որ կծառայեն մարդիկ, որոնք դրան կվերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ: Այն իրավիճակը, որը մեր երկրում եղել է ու կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ հարուստներին երեխաներին բանակից ազատելու համար է, նա նշեց. «Ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ: Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են: Դրա դեմ պայքարը նույնպես տարվում է և տարվելու է, բայց ասում եմ՝ նախագիծն ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան