Փաշինյանն ու Ղրղզստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վարչապետը ողջունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է հիմնվել դրանց վրա էլ ավելի զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Երկրի ղեկավարը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը նաև միջխորհրդարանական ձևաչափով, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի քաղաքական երկխոսությանը:
Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել Ղրղզստանի նախագահի ջերմ ողջույնները: Ղրղզստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների հետ ձևավորել են սերտ փոխգործակցություն և իր այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղրղզստանի միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը, երկկողմ հարաբերությունների օրակարգային տարբեր թեմաներ, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան