Եթե 107 տարի առաջ այս չшրիքի նման ասեին՝ գնանք «իրական Հայաստանի» հետքերով, այսօր գոյություն չէինք ունենա. Բագրատ Սրբազան
Այսօրվա մեր խորհուրդը մեր ինքնաճանաչողության և ինքնագնահատականի մասին է, այն իմաստով, որ երբ մենք հասնում ենք ինքնաճանաչողության իրական աստիճանի, հրաշքներ ենք գործում: Ամբողջ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Հանրապետության հռչակման ամբողջ խորհուրդը դրանում է, որ ինչպես կարող է մի բուռ ժողովուրդը բոլոր հակառակ պայմաններն ունենալով՝ իր գոյությանն ու կենսագործունեությանը լրիվ հակառակ պայմաններում ոտքի կանգնել, հաղթանակաել և հռչակել իր սեփական պետությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:
«Սրա մասին ենք մենք անընդհատ խոսում և դա ոչ միայնժողովուրդն է, այլ առաջնորդության խնդիր է: Նրանք, ովքեր չվախեցան և առաջնորդեցին, հաղթանակն էլ կնքվեց: Այդպես է նաև այսօր»,- նշել է նա:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Հանրապետության օրվա առթիվ միասնություն չկա. Սրբազանը նշեց.
«Անհամատեղելի են այսօրվա չարիքի իշանությունը և այսօրվա խորհուրդը: Դուք պատկերացնո ՞ւմ եք, եթե Գևորգ 5-րդ Վեհափառը, Արամ Մանուկյանը, Գեներալ Նազարբեկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Դրաստամատ Կանայանը և մնացած բոլորը հանկարծ ասեին, որ ժողովուրդ չենք կարողանում, գնանք իրական Հայաստանի ճանապարհով, այսօր գոյություն կունենայի ՞նք ընդհանրապես: Չէինք ունենա, ընդհանրապես չէինք ունենա: Այսօր Մայր Աթոռ կունենայի ՞նք, վստահաբար չէինք ունենա և գոյություն ընդհանրապես չէինք ունենա:
Հիմա այս չարիքները պղծել, ջարդել, մսխել են ամեն ինչ, գողացել են պատիվ էլ, ուրախություն էլ, ամեն բան էլ: Ժողովրդին տևապես տանում են պարտության, ոչ թե հաղթանակի, տանում են սպառողականության: Կեղծ միասնություն տեղի չի ունենում, տեղի է ունենում գաղափարի շուրջ: Չկա այդպիսի բան, ձևական, կեղծ կողք կողքի լինել, ինչի շուրջ կողք կողքի լինեն»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»