Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը հեռանում են «Արարատ-Արմենիայից»
Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտում են իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Հենց նրանց ղեկավարությամբ է մեր ակումբը հասել աննախադեպ բարձունքների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն ու կրկնակի սուպերգավաթակիր, նվաճելով Հայաստանի գավաթը։ Բայց թվերն ամենը չեն արտահայտում։ Նրանք մեր պատմության անբաժան մասն են ու միշտ կլինեն «Արարատ-Արմենիայի» մասնիկը՝ անկախ ճանապարհներից, որոնք բացվելու են իրենց առջև։
Շնորհակալություն ձեր նվիրումի, պրոֆեսիոնալիզմի և սրտացավության համար։ Ձեր թողած ժառանգությունը կմնա մեր ակումբի պատմության մեջ՝ որպես ոգեշնչման աղբյուր ապագա սերունդների համար։
Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ և վստահ ենք, որ ձեր ճանապարհը լի կլինի նոր հաղթանակներով։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Դուք մեզ հետ եք։ Միշտ»,- ասվում է հաղորդագրությունում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»