Գերմանիայում երեք հոգու մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է
Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մայնի Ֆրանկֆուրտում գործունեություն ծավալած երեք ենթադրյալ լրտեսների դեմ, ովքեր գործել են Ռուսաստանի օգտին։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Այդ երեքը, ըստ մեղադրող կողմի, վարձվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից՝ Գերմանիայում նախկին ուկրաինացի զինվորականին լրտեսելու համար:
Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները Ուկրաինայի, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նրանք մեղադրվում են առանձնապես ծանրացնող հանգամանքներով արտաքին հետախուզության համար աշխատելու մեջ։
Դատախազության տվյալներով՝ 2024 թվականի մայիսի սկզբին Հայաստանի քաղաքացին հանձնարարություն է ստացել ռուսական հատուկ ծառայությունից՝ Գերմանիայում հայտնաբերելու մի տղամարդու, ով Ուկրաինայի զինված ուժերի նախկին սպա է։ Հանձնարարականը կատարելու համար մեղադրյալը հավաքագրել է երկու ենթադրյալ հանցակիցների։
2024 թվականի հունիսի 19-ին նախատեսվել է, որ թիրախը կհրավիրվի հանդիպման Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնում գտնվող սրճարանում։ Այնտեղ կասկածյալները պետք է լրացուցիչ տեղեկություններ հավաքեին ուկրաինացի նախկին սպայի մասին։ Սակայն, վերջինս նախօրոք դիմել է գերմանական ոստիկանություն և չի ներկայացել հանդիպմանը։ Կասկածյալները կալանավորվել են և այդ ժամանակվանից գտնվում են կալանքի տակ։
Դաշնային դատախազությունը ենթադրում է, որ հնարավոր է, որ խմբի նպատակը կարող էր լինել ուկրաինացի նախկին սպայի ոչնչացումը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»