Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ։ Նա մտածված կերպով մեզ պատրաստում է նոր պարտությունների, նոր կորուստների, նոր նվաստացումների։
Եկեղեցիների մասին իր այսօրվա քստմնելի հայտարարությամբ նա ներազգային ատելության նոր թեմա է մտցնում հանրության մեջ. նոր թափով է բորբոքում հակաեկեղեցական տրամադրությունները։ Սրբապղծություն է անգամ եկեղեցու մասին այդ որակումները բարձրաձայն արտասանելը։ Եվ շուտով կհայտնվեն բլոգերներ, ովքեր կսկսեն հայտնաբերել եկեղեցիներ (հենց այդպես էլ պատվիրեց՝ գնացեք ստուգեք, նկարեք), որտեղ իբրև թե անպետք իրեր կան. պետք եղած ժամանակ իրենք կբերեն անպետք իրեր ու կբեմականացնեն իրենց շեֆի սցենարը։ Կնկարեն, կգցեն սոցցանցեր, որ իրենց շեֆի ասածն ապացուցեն ու հերթական անգամ նսեմացնեն մեր արժանապատվությունը։
Այս ամենից կշահի միայն ինքը և Բաքվի բռնապետական վարչակարգը։ Կշահի ինքը, քանի որ ներազգային ատելության հերթական դոզայով հանրության ուշքն ու էներգիան կուղղվեն միմյանց դեմ, իր իշխանության դիրքերը կփորձի դրանով ամրացնել։ Կշահի Բաքվի վարչախումբը՝ շրջանառելով թեզեր, իբրև թե եկեղեցիները հայկական չեն, դրա համար էլ վերածվում են «չուլանանոցների», իբրև թե հայերը մշակույթ ատող, ոչնչացնող ժողովուրդ են, ու դա էլ կլինի Արցախի զավթման հերթական արդարացումը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան