Թրամփը Մասկի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 30-ին Օվալաձև աշխատասենյակում Իլոն Մասկի հետ մամուլի ասուլիս է անցկացնելու։ Այս մասին նա հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։
Ասուլիսը տեղի կունենա Մասկի՝ որպես նախագահի աշխատակազմում կառավարության հատուկ աշխատակից պաշտոնական վերջին աշխատանքային օրը։
«Սա նրա աշխատանքի վերջին օրը կլինի, բայց ոչ այնքան, որովհետև նա միշտ մեզ հետ կլինի և կօգնի ամեն ինչում: Իլոնը զարմանալի մարդ է», - գրել է ԱՄՆ նախագահը։
Մայիսի 29-ին Իլոն Մասկը հայտարարել էր պետական ծառայության ավարտի մասին։ Նա շնորհակալություն էր Դոնալդ Թրամփին Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնում «անտեղի ծախսերի դեմ պայքարելու» հնարավորության համար։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»