Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Միասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
Քաղաքականություն

Այո՛, վարչապետն ակնհայտ հոգեվարքի մեջ է. հոգեթերապևտ

Սոցիալական ցանցերում հայ հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի ատելության քարոզը։ Մասնավորապես, երեկվանից իշխանական զույգի թիրախում Հայ առաքելական եկեղեցին ու նրա սպասավորներն են։ 

«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես». վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրապարակային այս արտահայտությունը մտահոգել է նաև հոգեբանների համայնքին։ 

MediaHub-ը զրուցեց մասնագետի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչի՞ մասին է վկայում այս պահվածքը, և գուցե երկրի ղեկավարը օգնության կարիք ունի՞...

««Քեռուդ կնգան դոմփել» խոսքի այս ձևակերպումը պարունակում է ակնհայտ վերբալ ագրեսիա, ինչը խոսում է անձի հոգեբանական կամ էմոցիոնալ անկման ծայրահեղ վիճակի մասին։ Մեկ արտահայտությամբ հստակ հոգեվարք ախտորոշել հնարավոր չէ։ Գուցե դա մասնագիտորեն կանվանեինք ուղղակի զայրույթի պոռթկում, ոչ թե խորքային հոգեվարք։ Բայց քանի որ այդ գրառմանը հաջորդեցին նորերը, ապա այս հարցը հստակ դիտարկվում է որպես վարքային լուրջ դրսևորում։ Այո՛, վարչապետն ակնհայտ հոգեվարքի մեջ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հոգեբան, հոգեվերլուծական թերապևտ Արևիկ Հարությունյանը։

Ուսումնասիրելով մեկը մյուսի հետևից արված գրառումները՝ հոգեվերլուծաբանը նկատել է, որ երկրի առաջնորդի բառամթերքում կա նաև լուրջ սեռական ենթատեքստ։

«Սա արվում է դիտավորյալ՝ դիմացինին հասարակական կամ բարոյական տեսանկյունից արժեզրկելու և ստորացնելու համար։ Այդ կերպ նա փորձում է արժեզրկել հոգևորականի բարոյական հեղինակությունն իր լսարանի աչքում։ Սա անհանդուրժողականություն, խոսքի ազատության սահմանների բացակայություն, մասնագիտական ու անձնական էթիկայի խախտում է, որը ցույց է տալիս հուզական ինքնակարգավորման ցածր մակարդակի, վախի և քննադատության հանդեպ բարձր զգայունության մասին»,- ընգծում է Հարությունյանը։ 

Փաշինյանի խոսքում ակնհայտ արհամարհանք կա հանդեպ Հայ առաքելական եկեղեցու, ինչն ըստ հոգեթերապևտի, մեկ անգամ չէ, որ արտահայտել է նա։ Խոսքի այս տեսակը ոչ միայն վիրավորական է, այլ հոգեբանական տեսանկյունից հուշում է մի ղեկավարի մասին, ով թույլ է տալիս անձնական զայրույթով ազդել հանրային խոսքի վրա։

«Թե՛ Փաշինյանը և թե՛ նրա կինը ունեն ներքին լարվածություն, որը դուրս է գալիս վիրավորական արտահայտությունների միջոցով։ Վիրավորական, արհամարհական կամ նսեմացնող հանրային խոսքը սովորաբար դիտվում է որպես մեխանիզմ՝ սեփական վախերն ու անկարողությունը քողարկելու համար»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան