Նիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նիկոլը միշտ նույն պարտիան է խաղում ժողովրդի դեմ ու շարունակում նույն քայլերն անելով՝ հաղթել։ Դավիթ Շահնազարյանը ժամանակին լավ խոսք ուներ։ Ասում էր. «խայտառակ արեցինք, խայտառակ արեցինք, խայտառակ արեցինք… խայտառակ եղավ ոչ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Ի՞նչ նոր բան իմացանք այսօր մենք։ Որ Նիկոլը սրբապի՞ղծ է։ Թե՞ որ անհայրենիք է։ Էլ ի՞նչ իմացանք։ Որ Ալիևի ու Էրդողանի կա՞մքն է կատարում։ Շատ բարի։ Ասում են՝ կրկնությունը գիտության մայրն է։
Բայց մեկ է՝ Նիկոլը խայտառակ եղավ ոչ։ Իսկ մե՞նք…
Դառը ճշմարտությունը գիտե՞ք որն է։ Այն, որ Նիկոլը լավ է հասկանում, թե ինչ է անում ու ինչի համար։ Նա լավ գիտի, որ եկեղեցականների դեմ նման խոսույթով հանրության աչքին ինքը ոչ թե վարկաբեկվում, այլ ճիշտ հակառակը՝ ռեյտինգ է հավաքում։ Ու խնդիրն ամենևին էլ հոգևորականների մեջ չէ։ Խնդիրն այն է, որ ժողովուրդը շարունակում է «Սերժ մերժել»։ Ասել է, թե՝ կռվել էլիտաների դեմ, ոչնչացնել բոլոր հեղինակություններն ու ոտնահարել արժեքները։
Երեկ գրել եմ դրա մասին՝ որպես ասածիս ապացույց դիտարկելով բժիշկների դեմ նախօրեին իրականացված ժողովրդական հարձակումը։
Նիկոլի խնդիրը մեկն է՝ թեժ պահել ժողովրդին պատած այդ «կռվի ոգին»։ Թույլ չտալ, որպեսզի վակխանալիան ավարտվի։ Ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի։ ։
Ահա, թե ինչու են նոր թիրախներ ընտրվում։ Երեկ դա բժիշկներն էին, այսօր հոգևորականները։ Այդպես է գործում մեր օրերի Վերխովենսկին։ Իրական Վերխովենսկին։
Իսկ գիտե՞ք, թե ինչու է Նիկոլին հաջողվում անընդհատ հաղթել։ Որովհետև նա կարողացել է պառակտում մտցնել մեր մեջ։ Կարդում եմ քաղաքական ու հասարակական գործիչների մեկնաբանությունները, բոլորը բացատրում են, թե ինչու է Նիկոլը հարձակվել Եկեղեցու դեմ։ Ու միայն հազվագյուտներն են գիտակցում, որ Եկեղեցին առանձին ինչ-որ մի հասկացություն չէ։ Կաթողիկոսն ու սրբազանները չեն։ Եկեղեցին մենք ենք։ Բոլորս։
Բայց այդ «մենք» կոչվածն այսօր խորհում է այն մասին, թե ինչ կանի «եկեղեցին»։ Շատերը նույնիսկ առաջարկ ունեն «եկեղեցուն»։ Ասում են՝ բանադրե՛ք, նզովեք… Միայն թե պարզ չէ, թե ինչ է փոխելու դա երիցս նզովվածների վարքագծում։ Սկսելու են հարգե՞լ մեր պատմությունը, մեր հավատքն ու մեր արժեքները։ Իհարկե՝ ոչ։
Վերածվել ենք թամաշա անողների հասարակության։ Շատ ուշադիր, հաճախ նաև հաճույքով ենք թամաշա անում, թե ոնց է դավաճանը ոչնչացնում բանակը։ Հետո արդարադատությունը։ Հետո մեր պատմությունը։ Հետո եկեղեցին…
Դե իսկ քաղաքական ուժերը՝ նրանք, որոնք կոչված են այդ «մենքը» ձևավորելուն, ամուլ են։ Առաջարկ չունեն։ Եղած առաջարկներն էլ անլուրջ են համարում։ Ավելին՝ տարանջատվում են ու նորից՝ Աստված գիտի, թե ումից՝ իրենք իրենց առաքելությունից, էլիտաներից, թե՞ ընդհանրապես ժողովրդից։
Անկեղծ ասած՝ չգիտեմ այսքանն ինչի համար գրեցի։ Վստահ եմ՝ շատերն են հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Ինձնից լավ են հասկանում։ Բայց միևնույն է՝ ոչ մի նախաձեռնություն չկա։ Մի երկու օր էլ բոլորս միասին խայտառակ կանենք Նիկոլին, իսկ հետո Նիկոլը կգա ու կզավթի մեր եկեղեցիները։ Կառավարության նիստում նա արդեն համապատասխան հանձնարարություն տվել է ԿԳՄՍ նախարարին։ Համոզված եմ՝ վաղը-մյուս օր կտեսնենք, թե ինչպես են ոստիկանները տաճարներից դուրս հանում մեր եկեղեցու սպասավորներին՝ արժանապատիվ քահանաներին, հոգեշնորհ հայրերին ու գերաշնորհ սրբազաններին։ Վեհափառ Հոր համար էլ մշակած ծրագիր ունեն։ Դա էլ կիրականացնեն։
Փոխարենը «մենք» կհաղթենք 2026-ի ընտրություններում։ Անպայման կհաղթենք։ Ռուսները կասեին՝ и смех, и грех…»,- գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան