Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը

Նորանոր ցածրունքներ նվաճելով

Մինչ ակտիվ հանրությունը սուր արձագանքում էր եկեղեցին «չուլանի» հետ համեմատելու Փաշինյանի նախօրեի արտահայտությանը, նա երեկ առավոտյան որոշեց էլ ավելի «փայլատակել»:

 Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անպարկեշտ ու գռեհիկ գրառում էր արել Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի (ըստ էության՝ հոգևորականների) հասցեին: Այնպիսի արտահայտությամբ, որ տարրական դաստիարակություն ունեցող, առհասարակ, որևէ նորմալ մարդ իրեն թույլ չի տա ոչ միայն կանանց, երեխաների ներկայությամբ, այլև ընդհանրապես հասարակական միջավայրում: «Իսպանական ամոթ». նման զգացողություններ ունեին մեր հայրենակիցներից շատերը, երբ հատկապես պատկերացնում էին, որ այլ երկրներում էլ են կարդում այս ամենը, տեսնում, թե ինչ մակարդակ ունի երկրի ղեկավարը: Վերջին շրջանում վիրավորական բառամթերքով սոցցանցերում անընդհատ արտահայտվող Աննա Հակոբյանը ևս որոշել էր հետ չմնալ: Դե, շեֆին քծնելու հերթ կանգնած քպականների մասին խոսելն ավելորդ է: Մի խոսքով, Փաշինյանն ու «մերձավոր շրջապատն» ընթանում են նորանոր ցածրունքներ նվաճելու ճանապարհով:

Նշենք, որ այս հերթական հակաեկեղեցական հարձակմանն արձագանքեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Զարհուրելի է երկրի, այսպես կոչված, ղեկավարի ու նաև նրա տիկնոջ խոսելակերպը, որոնք խոսում են կրթվելու մասին, նորաձևության մասին, բայց այսպիսի օրինակ են ծառայում»


,-ասաց նա:

Բայց վերադառնանք Փաշինյանին ու նրա շրջապատին : Ի՞նչ են անում նրանք իրականում:

Նախ՝ օրակարգ են լցնում, անկախ թեմայից ու մակարդակից՝ դիտումներ են ապահովում: Երկրորդ՝ ըստ երևույթին, նրանք վստահ են, որ հասարակության մի որոշակի մասը նման ցածրագույն մակարդակ ունի և հիանալու է իրենց անմեջբերելի արտահայտություններով ու խոսույթով: Այսինքն, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն այդքան վատ կարծիք ունեն մեր հանրության և ժողովրդի մասին: Չնայած, այդպես մտածելու «իրավունք» երևի տվել է ոչ միայն 2021 թվականը, այլև այն, որ մինչ այսօր իրենք իշխանության են: Երրորդ՝ հակաեկեղեցական «պոռթկումներ», որոնք ինքնին նորություն չեն ու պատահական չեն: Հայ առաքելական եկեղեցին բոլոր հարցումներով հանրային ամենամեծ վստահություն վայելող կառույցն է: Ի լրումն, Հայ առաքելական եկեղեցին հետևողական է փաշինյանական իշխանության հանդեպ մերժողական իր դիրքորոշման մեջ, ավելին՝ ակտիվ է ազգային ինքնության ու շահերի պահպանության, Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցերում: Վերջապես, ՀԱԵ-ն կարող է դառնալ մեր հանրության ազգային, հայրենասեր, պետականասեր հատվածի համախմբողը, ինչից այդպես սարսափում են Փաշինյաններն ու նրանց ՔՊ-ն:

Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գրառումների ներքո մեկնաբանությունների ու առանձին գրառումների այնպիսի տեղատարափ էր, որ ակնհայտ էր դառնում մեր հասարակության ոչ միայն մերժումը, այլև ատելությունը նրա ու իր թիմի նկատմամբ: Կային նաև կոնկրետ առաջարկներ: Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ», խնդրում էր ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Նրա հետ, ի դեպ, համակարծիք էին նաև բազմահազար այլ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ ու մտավորականներ...