Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահ
Ես շատ գոհ եմ իմ հանդիպումներից, որոնք ունեցել եմ հարևան երկրների առաջնորդների հետ։ Հարավային Կովկասը հնարավորություն ունի դառնալու օազիս տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակում։
Ղավելաշվիլիի խոսքով, պարզ է դարձել, թե ինչպիսի հնարավորություն է Հարավային Կովկասի խաղաղությունն առաջնահերթություն դարձնելու համար։
«Իդեալական պատկեր էր, երբ մենք զրուցում էինք միմյանց հետ։ Իմ առաջին այցը եղել է Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստան։ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ Այսօրվա ԱՄՆ-ի շնորհավորանքն էլ սա է ընդգծում։ Նրանց համար նույնպես ակնհայտ դարձավ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասի խաղաղությունը դառնա առաջնահերթություն։ Իհարկե, կհայտնվեն բոլոր մեծ պետությունների շահերը։ Հարավային Կովկասն ունի հնարավորություն, որպեսզի դառնա տարածաշրջանային օազիս։ Ոչ թե հակամարտությունների առարկա, ոչ էլ որևէ մեծ երկրի հանձնարարությունը կատարող, այլ հակառակը՝ աստիճանաբար շարժվենք հանդիպումների, ներդրումների, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ ռեսուրսը գոյություն ունի»,- նշել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան