Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բարձրաձայնեց Ալիևի բոլոր թեզերը, արդարանալով պատասխանեց թշնամու կողմից հնչող յուրաքանչյուր մեղադրանքին, ինչպես նաև խոստացավ, և մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի բոլոր մտահոգությունները 100%-ով կփարատվեն։
Սակայն չնշեց, թե ինչպես են փարատվելու Հայաստանի և հայ ժողովրդի մտահոգությունները, որովհետև Ադրբեջանի կողմից պարտադրված Խաղաղության պայմանագրի տեքստը չի կարող այդ արդյունքն ապահովել։
Ավելին՝ «համաձայնեցված» տեքստի ընդամենը մի քանի կետերը, որոնք հայտնի են, արդեն իսկ մարդկանց մոտ զարհուրանքից բացի ոչ մի այլ զգացմունք չեն առաջացնում։
Ակնհայտ է, որ «համաձայնեցված» Խաղաղության պայմանագրի տեքստը չի բխում ՀՀ շահերից։ Դա Հայաստանը կազմաքանդող և մեր պետության ինքնիշխանությունը զիջող փաստաթուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը։
Հիմա էլ ինքն ու իր թիմակիցները փորձում են մեր ժողովրդին համոզել, թե իբր Խաղաղության պայմանագրի մեջ տեղ գտած դրույթներն այնքան ձեռնտու են մեզ, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի այն չստորագրվի։
Այնինչ Ալիևը համաձայնեցված տեքստով ստացած զիջումները դրել է իր դարակը, և շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել, որոնք կրկին մեծ ջանասիրությամբ բավարարվելու են Հայաստանի իշխանությունների կողմից։
Որովհետև պարզվում է՝ նրանց գլխավոր խնդիրն ու նպատակը Ադրբեջանի բոլոր մտահոգությունները փարատելն է…
Հայաստանի ինքնիշխանությունը զիջող և մեր մտահոգությունները չփարատող փաստաթուղթը, որը մեզ ներկայացվում է որպես Խաղաղության պայմանագիր, չի բխում մեր ազգային և պետական շահերից, ուստի իշպանափոխությունից հետո այն պետք է վերանայվի և վերաբանակցվի։ Ես վերաբանակցելու եմ Խաղաղության համաձայնագրի տեքստը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան