Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ռուսաստանի Կուրսկի մարզի Ռիլսկի և Լգովի շրջաններին։
Այս մասին հայտնել է Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը՝ տեղեկացնելով, որ գրանցվել են մարդկային վնասներ ու հրդեհներ։
Ռիլսկի շրջանում անօդաչուների հարվածի հետևանքով վնասվել են երկու հինգհարկանի բնակելի շենքեր։ Դրանցից մեկում բռնկված հրդեհը տարածվել է հարևան պատշգամբների վրա, իսկ մյուսում՝ բռնկվել է մեկ այլ բնակարան։ Խինշտեյնի տվյալներով՝ յոթ քաղաքացի տուժել է։ Հիվանդանոց են տեղափոխվել չորս հոգանոց ընտանիք՝ երկու երեխայով (13 և 16 տարեկան), ինչպես նաև երկու կին և մեկ տղամարդ՝ բեկորային վնասվածքներով։
Լգովի Արտակովո ավանում անօդաչուի հարվածից առաջացած հրդեհի հետևանքով վնասվել են երկու շինություն և ավտոտնակ։ Շինության ներսում գտնվող երեք հոգանոց ընտանիքը դիմել է բուժօգնության։
Խինշտեյնի վերջին տվյալներով՝ տուժածների ընդհանուր թիվը հասել է 14-ի։ Լգովում գիշերային հարձակման հետևանքով վիրավորվել են նաև երկու երեխա, որոնց մոտ արձանագրվել են ականապայթյունային վնասվածքներ։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության աստիճանի։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...